Ներքին 2 տարի առաջ - 19:56 10-11-2023

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Մալդիվների շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Մալդիվների շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին, ով նախագահում էր Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը։

Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղություններն ու իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն կձևավորվի։

Մուհամեդ Շարիֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, իր հերթին ներկայացրել Մալդիվների տնտեսության առանձնահատկությունները, իրենց նախարարության գործունեության շրջանակները: Պետնախարարը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է երկրի պատմությամբ և ժողովրդով: Նա նաև առանձնակի ընդգծել է, որ Երևանում անցկացվող նիստը կազակերպված էր շատ բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը երկուստեք ներկայացրել են այդ ուղղությամբ իրենց երկրներում կիրառվող տեխնոլոգիական լուծումները, կիսվել փորձով՝ կապված կապուղիների, կապի օպերատորների, ինտերնետ հասանելիության, և մի շարք այլ թեմաների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների օգտագործմամբ տեխնոլոգիաների զարգացմանը։ Մուհամեդ Շարիֆը նշել է, որ Հայաստանում շատ լավ տեխնոլոգիական թիմերի է հանդիպել և ուրախ կլինի, եթե նրանք մասնակցություն ունենան իրենց մոտ անցկացվող «Մալդիվյան օվկիանոս, Կլիմայի փոփոխությունների լուծումներ» թեմայով հեքեթոնին, ներկայացնեն իրենց գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները։

Հանդիպման ավարտին նախանշվել են համագործակցության մի շարք հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Մալդիվներում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց