Ներքին 2 տարի առաջ - 09:53 10-11-2023

Հիմնանորոգվել է Շիրակամուտ-Լեռնավան ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) - Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+142 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մոտ 1.4կմ ճանապարհը տանում է դեպի Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայր։

Հիմնանորոգվել են երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա կամուրջը‚ տեղադրվել են ջրահեռացման վաքեր‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված` ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Հայտնաբերվել են որոշ թերություններ‚ որոնք կապալառու կազմակերպությունը կվերացնի առաջիկայում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին