Ներքին 4 տարի առաջ - 14:12 23-01-2022

Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին Ֆրանսիայի Հանրապետության երեք քաղաքացի էր մոլորվել․ ԱԻՆ

Հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին Ֆրանսիայի Հանրապետության երեք քաղաքացի մոլորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Թռչկանի ջրվեժի մոտակայքում։

Փրկարարները Ս. Վ.-ին (ծնված 2000 թ․), Պ. Պ.-ին (ծնված 1993 թ․) և Ժ. Մ. Գ.-ին (ծնված 2000 թ․) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից