Ներքին 2 տարի առաջ - 11:30 09-11-2023

Իշխանության որևէ ներկայացուցիչ չի այցելել Եռաբլուր

Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը: Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, սակայն, մինչ այս պահը ոչ մի պաշտոնյա չի այցելել Եռաբլուր, անգամ ծաղկեպսակ չկա դրված ոչ մի կուսակցության կամ գերատեսչության անունից։

Որպես կանոն Նիկոլ Փաշինյաննը բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ սովորաբար նոյեմբերի 9-ին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին:

Փաստենք՝ Փաշինյանը, որ զոհվածների ծնողների վրա ուժ կիրառելով էր մուտք գործում Եռաբլուր, վերջին շրջանում չի այցելում պանթեոն։ Իսկ այս տարի բավարարվեց Կառավարության հերթական նիստի մեկնարկին 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհ գնացած, նահատակված մեր բոլոր քույրերի և եղբայրների հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու առաջարկով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ