Ապրիլի 2–ին լրացավ 2016 թվականի քառօրյա պատերազմի մեկնարկի 10–րդ տարելիցը. քաղաքական գործիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, սակայն իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չայցելեց «Եռաբլուր» պանթեոն։
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցին իշխանության ոչ մի ներկայացուցիչ Եռաբլուր չայցելեց»։
Հարցվածների մի մասը նշեց, որ այս իշխանությունը հայ չէ, այդ պատճառով էլ չի այցելել Եռաբլուր, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Երևի հարկ չհամարեցին, որ հարգանքի տուրք ունեն տալու, ես կատարվածին նորմալ չեմ վերաբերում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանության ներկայացուցիչները խելք չունեն։ «Էդքան հասկացողություն չունեն, որ իրանք էլ են հայ։ Այսինքն երևի իրանք հայ չեն, ինձ տենց ա թվում։ Մեր համար ինքը գոյություն չունի։ Նիկոլն Արցախի համար երկրորդ Թալեաթն ա»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իշխանության ներկայացուցիչները թուրքի ներկայացուցիչներ են։ «Որովհետև իշխանության ներկայացուցիչները թուրքի ներկայացուցիչներ են, ես իրանց հայ չեմ համարում, իրանց քայլերով ա երևում, միանշանակ իրանք թուրքի ծնունդ են, իրանց ղեկավարի գլխավորությամբ։ Հայաստանում նման բան չպետք ա լիներ, մենք հերոսներ ենք ունեցել, մի ամբողջ սերունդ ենք կորցրել, թքել եմ ես էդ բոլորի ճակատին»,- ասաց նա։
«Ճիշտն ասած անհասկանալի է այդ վիճակը, տակները բան կար երևի, դրա համար էլ չգնացին»,-պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․