Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 16:00 19-09-2025

ՔՊ-ականներն արժեքներից զուրկ մարդիկ են, դրա համար էլ Եռաբլուր չեն գնում․ հարցում

Այսօր լրացավ Արցախի հանձնման երկրորդ տարելիցը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ավելի քան 9 ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց, որի հետևանքով Արցախի շուրջ 120.000 բնակիչներ ստիպված եղան հաշված օրերի ընթացքում լքել իրենց տները։

Հարձակումը սկսվել էր զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ, ապա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր։ Մարտական գործողություններ են սկսվել շփման գծի ողջ երկայնքով։ Պաշտոնական տվյալներով 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կան 5 անչափահասներ։

Սակայն, այսօր Արցախի հանձնման օրը ոչ մի պաշտոնյա չայցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ այսօր ոչ մի պաշտոնյա Եռաբլուր չայցելեց»։

Հարցվածների մեծ մասը չզարմացավ, որ պաշտոնյաները չեն այցելել Եռաբլուր։

«Որովհետև հիմար են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ կարծում է, որ պաշտոնյաները Եռաբլուր այցելելու ժամանակ չունեն։

Քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ ՔՊ-ականները արժեքներից զուրկ մարդիկ են, դրա համար էլ Եռաբլուր չեն այցելում։ «Եռաբլուրն իրանց ինչ, իրանք ինչ են հասկանում, արժեքներ չունեն իրանք՝ ոչ ոք։ Իրանք արժեքներից զուրկ մարդիկ են։ Եռաբլուր կգնա էն մարդը, ով արժեք ա հասկանում»,- ասաց նա, ապա շարունակեց․ «Եռաբլուր հասկացողը 5000 երեխայի արյուն կուտե՞ր»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել