Մամուլ 2 տարի առաջ - 08:02 01-11-2023

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետին հաշված օրեր են մնացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է, սակայն ՔՊ-ական հանձնաժողովականներն այլեւս չեն շտապում «հարցաքննության» կանչել որեւէ նախկին կամ ներկա պաշտոնյայի։

Հիշեցնենք․ 2023 թ. մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Այսինքն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրանում է։

Հանձնաժողովի վերջին հյուրը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր, նախատեսում էին տեսակապով հարցաքննել ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ով ադրբեջանական գերության մեջ է ավելի քան մեկ ամիս, ինչպես նաեւ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Սակայն Արցախը հանձնելուց հետո ՔՊ-ականներն էլ թերեւս հասկացել են, որ զավեշտի ժանրից է լինելու 20 թվի պարտության մեղավորներ հռչակելը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում էր կայացրել՝ չմասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստերին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան