Արտաքին 3 տարի առաջ - 15:53 31-10-2023

Թուրքիայում աղքատության շեմը շարունակում է աճել

Թուրքիայում հետզհետե ավելի ու ավելի սաստկացող ինֆլյացիայի (գնաճ) ֆոնին Թուրքիայի աշխատավորների ահրմիությունների համադաշնությունը (Türk-İş) հրապարակել է ամենամսյա «սովի և աղքատության շեմերին» վերաբերող հետազոտության արդյունքները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Թուրքիայում սովի շեմ է համարվում այն գումարի չափը, որը ծածկում է չորս հոգուց բաղկացած մեկ ընտանիքի սննդի հիմնական ծախսերը, իսկ աղքատության շեմը՝ վարձակալության և կոմունալ վճարների համար անհրաժեշտ հիմնական ծախսերը:

Ըստ այդմ՝ հոկտեմբերին սովի շեմը կազմել է 13.684 թուրքական լիրա (շուրջ 487 դոլար), իսկ աղքատության շեմը 44.573.3 լիրա (շուրջ 1584 դոլար):

Հատկանշական է այն, որ այս ամենին զուգահեռ Թուրքիայում մեկ մարդու ամսական վաստակը կազմում է միայն 17.803.3 (շուրջ 633 դոլար) լիրա:

Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայում ապրող բոլոր հասարակ/աշխատավոր քաղաքացիներն աղքատ են:

Համադաշնության կողմից տվյալների հրապարակումից հետո հետազոտության արդյունքները թուրքական մամուլում ևս հիմնականում հետևյալ կերպ են մեկնաբանվել՝ «Թուրքիայում արդեն բոլորն աղքատ են. աղքատության շեմը 44.573 լիրա է»:

Նշենք, որ սեպտեմբերին աղքատության շեմը կազմում էր 43․433 լիրա (շուրջ 1547 դոլար):

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ