Արտաքին 5 տարի առաջ - 16:17 21-06-2021

Իրանի նորընտիր նախագահը խոստացել է կատարել փոփոխություններ, պայքարել կոռուպցիայի և աղքատության դեմ

Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար և բարեկեցության բարելավում, և նոր կառավարությունը կկատարի այս պահանջը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում:

«Իրանի ժողովրդի ուղերձն է՝ փոփոխություններ: Իրանի ժողովրդի ուղերձն է՝ պայքար կոռուպցիայի, աղքատության և խտրականության դեմ, ինչպես նաև արդարության ձեռքբերում»,- ասել է նա և հավելել, որ «այս ուղերձը (նոր) կառավարության համար է, ինչը պետք է լսելի լինի»:

Նրա խոսքով, «կառավարության առաջնահերթությունները կլինեն գործարար միջավայրի, մարդկանց կյանքի և կառավարությունում իրավիճակի բարելավումը, ինչպես նաև վարչական համակարգի բարեփոխումը և ավանդական բյուրոկրատիայի վերացումը, ինչը խոչընդոտում է փոփոխություններին»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան