Ներքին 4 տարի առաջ - 15:56 09-02-2022

Արցախի նախագահը կառավարության կառուցվածքում փոփոխություններ է կատարել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Համաձայն հրամանագրի՝

-աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության,

-էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել ֆինանսների նախարարությանը,

- պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել է պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ նյութական վնասների հարցերի կոմիտեն:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի