Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:15 31-10-2023

Բաքուն ջարդում և պղծում է հայկական հուշարձաններն ու գերեզմանները. Արթուր Գևորգյան

Օկուպացված Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը վտանգի տակ է, Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները, ինչպես հայերի գերեզմանոցները։ Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանի հետ։

«44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցի զինվորները ջարդում էին հայկական գերեզմանաքարերը, դրանից հետո լուր տարածվեց, որ այդ զինվորներին մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ ու էդ լուրը կորավ...այսինքն՝աչքերիս թոզ փչեցին։ Պատերազմից անցել էր համարյա թե 8-9 ամիս, երբ ոչնչացրեցին Շուշիի սիմպոզիումների 2 աշխատանքները, հետո նայեցինք քարտեզով, տեսանք, որ աշխատանքները չկան։ Որոշ ժամանակ անց՝ոչնչացվեց Ավետարանոց գյուղի գերեզմանոցը, հետո կամաց-կամաց տեսանք պատառիկներ, երբ որ տարբեր հուշարձանները արցախյան հերոսամարտին նվիրված պղծվում են։ Փաստացի տեղի է ունենում մի երևույթ, երբ Բաքուն ցույց է տալիս, որ քաղաքակիրթ է, մշակութասեր, մշակույթ պահպանող է, բայց դա այդպես չէ... բեմականությունը նրա համար է, որ անարգել անեն այն ինչ մենք չենք տեսնում»,- նշեց Արթուր Գևորգյանը։

Մանրամասները՝տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին