ՎՊՀ նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՎՊՀ անօրինականությունների շղթան շարունակվում է
Զարմանալիորեն ՎՊՀ գիտական խորհուրդը իմ զգուշացումից հետո օրենքի խախտում պարունակող կարգն ընդունել են համարյա միաձայն: Ռեկտորի առաջարկությամբ կարգում ներառվել է գիտական աշխատությունը գաղտնի գրախոսման ուղարկելու պայման: Եթե մարդը գիրք գրած գիտնական լիներ, կհասկանար, որ գիտական աշխատության հեղինակային ու գույքային իրավունքը համաձայն Հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի հեղինակի բացառիկ իրավունքն է /Հոդված 11. Հեղինակային իրավունքի բովանդակությունը
Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ/, հեղինակն է որոշում ով է լինելու իր գրքի խմբագիրը, գրախոսը, հրատարակիչը, սրբագրիչը և այլն:
Այս մարդը որոշել է իմ սեփականությունը ինքը տնօրինել` առանց հասկանալու, որ դրա իրավունքը չունի:
Հ.Գ.
Եթե ՎՊՀ իրավաբանը ստորագրել է այս նախագծի տակ, ապա մասնագիտական վերապատրաստման կարիք ունի: Իրավաբանը պարտավոր է օրենքի խախտմամբ ընդունված կարգի մասին ներկայացնել զեկուցագիր` այն անվավեր ճանաչելու պահանջով»: