Մամուլ 2 տարի առաջ - 07:48 26-10-2023

ԶՊՄԿ-ն դարձյալ առաջինն է խոշոր հարկատուների ցանկում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով: Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով ևս խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետբյուջե է վճարել 52,4 մլրդ դրամ:

Ի դեպ, ընդհանուր առմամբ, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է վճարել 57,5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար: Ի մասնավորի, «Գեոպրոմայնինգ գոլդը» 85-րդ հորիզոնականում է՝ 2,8 մլրդ դրամ վճարած հարկերով, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 102-րդն է՝ 2,3 մլրդ դրամով: Նշենք, որ համեմատած թե՛ 2022 թվականի տարեկան, թե՛ 2023 թվականի առաջին եռամսյակի, թե՛ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքների հետ, առաջատար եռյակը դարձյալ անփոփոխ է:

ԶՊՄԿ-ին հաջորդում են «Գազպրոմ Արմենիան»՝ 39,5 մլրդ դրամ, և «Գրանդ Տոբակոն»՝ ավելի քան 31 մլրդ դրամ վճարված հարկերով: 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ լավագույն տասնյակում գտնվողների մեջ առաջընթաց են գրանցել «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը», որոնք, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղում են: Նրանց հաջորդում են «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո