Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. Փաստ
copy image url

Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. Փաստ

Մամուլ 4 ամիս առաջ - 07:52 23-11-2024
«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որը հրապարակվում է ՊԵԿ-ի կողմից յուրաքանչյուր եռամսյակ, հնարավորություն է տալիս որոշակի եզրակացություններ ու վերլուծություններ կատարել Հայաստանի տնտեսության կառուցվածքի ու բովանդակության մասին: Մենք նախորդիվ ներկայացրել ենք ընդհանուր վիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք մի քանի առանձին ոլորտների: Այս անգամ ուսումնասիրել ենք մեր առևտրաշրջանառության «զարկերակի»՝ բեռնափոխադրման ոլորտը: Պարզվում է, այս բնագավառի մի քանի ընկերություններ ևս հայտնվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։

Այսպես, ՊԵԿ-ի ներկայացրած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից տեղեկանում ենք, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում բեռնափոխադրող ընկերությունների մեջ բացարձակ առաջատարն է «Սպայկա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամ հարկ։ Ավելին, այս ընկերությունը լավագույն հարյուրյակում իր ոլորտի միակ ներկայացուցիչն է: Վճարած հարկերի ծավալով տեղական 2-րդ խոշոր բեռնափոխադրող ընկերությունը «Աժդանակ» ՍՊԸ-ն է, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում վճարել է 1,2 մլրդ դրամ հարկ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 196-րդ հորիզոնականը։Ցուցակը եզրափակում է «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերությունը, որը ցանկում գրավել է 968-րդ հորիզոնականը՝ վճարելով մոտ 249 մլն դրամ հարկ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես բեռնափոխադրումներին գլոբալ առումով, ապա այստեղ էական դերակատարություն են ունեցել նաև օնլայն առևտրի հարթակները:

Դրանցից, ի մասնավորի, Ozon-ը այս տարի աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել. Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է... 12 անգամ, ինչը բավական ուշագրավ ցուցանիշ է: Ուշագրավ է նաև այն, որ այդ ժամանակահատվածում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Մյուս կողմից՝ ընկերությունն իր պատմության ընթացքում ցուցադրել է առավելագույն ճշգրտված EBITDA. ցուցանիշը գերազանցել է 56,6 մլրդ դրամը։ Շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, տարեկան կտրվածքով աճել է 59 %-ով և գերազանցել 3,1 տրլն դրամը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ