Ներքին 2 տարի առաջ - 11:20 22-10-2023

Պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել և հզորացնել պետք չէ, նրա համար կռիվ տալ պետք չէ․ Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր փողոցում ինչ-որ ՀԿ ինձ առաջարկեց միանալ Երեւանում Շուշիի փողոց ունենալու ստորագրահավաքին։

Ես չեմ միանալու Շուշիի փողոց ունենալու, Ստեփանակերտի անվան հայրենակցական միություն, Հադրութի անվան կլուբ բացելու, «Քարվաճառ» անունով ազգագրական պարի անսամբլ հիմնելու նախաձեռնություններին, որպեսզի եւս մեկով չավելանա հայրենիքի պատմականը սիրողների թիվը։

Հա, ոչ էլ ուզում եմ Ստամբուլը դարձնել արյան ծով։

Շատ շուտով «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք» «Գանձասար» ու թուրքին մնացած մեր հայրենիքի այլ տեղանուններով միություններ ստեղծվելու են նաեւ Ռուսաստանում ու Լոսում, որ արմատներով բոլոր շուշեցիները Շուշիի ազատագրման ու Շուշին թուրքին հանձնելու օրը հավաքվեն «Շուշի» ակումբում։
Ու պատմական հիշողության ավանդույթի համաձայն, համայն Սփյուռքում ու Հայաստանում ստեղծվելու են «Շուշի», «Հադրութ», «Բերձոր», «Մարտունի» «Կատարո» պարային համույթներ։ Դա մեր պատմական տուրքի կարևոր ատրիբուտիկան է։

Հետո Վերնիսաժում կսկսեն վաճառել մեր պատմական Արցախից մասունքներ. օրինակ, մի կճուճ, ու երբ հարցնես, թե ինչո՞ւ է էս մի կտոր կավն էդքան թանկ, վաճառողը կնայի քեզ բազմադարյան մեսրոպատառ հայացքով ու կասի՝ մեր պատմական Շուշիից կամ Թաղավարդից է։

Ու դու կգնես այդ կճուճը նույնպիսի սրբազան սարսուռով, ինչպես հիմա գնում ենք ժանգոտ մեխը, որը բերվել է պատմական Կարսից կամ Վանից։

Ու ամենակարևորը, կգրվեն երգեր ու կբեմադրվեն ներկայացումներ մեր կորսված պատմական հողերի մասին, типа` «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս»։

Գինիները չմոռանամ. ու քարից հաց քամող մեր մշտական օլիգարխը այլևս կարտադրի «Շուշի», «Գանձասար», «Հադրութ», «Դադիվանք», «Ավետարանոց», «Ուխտաձոր», «Նոր Մարաղա», «Աղավնատուն» գինիներ ու անպայման կարմիր, որ խմելուց ասենք՝ հայի արյան գույնն ունի։

Ու կապրենք մեր պատմական հայրենիքը սիրելով ու մեր կորցրած բնակավայրերից սառնարանի ճտիկ սարքելով։ Որովհետև պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել և հզորացնել պետք չի, նրա համար կռիվ տալ պետք չէ, որովհետև այն այլևս պատմական է։

Պատմականը չի ուզում, որ դու իր համար ամեն օր պայքարես, որ չկորցնես։

Պատմականը այլևս ոչինչ չի ուզում, որվհետև նա այլևս ակումբի անուն է, երգի-պարի անսամբլ կամ սառնարանի ճտիկ։

Հա, մեկ էլ չմոռանանք, որ հենց այսօր, հենց հիմա բոլորս մեր անգործությամբ ու պատմական հիմարությամբ անենք առավելագույնը, որ հնարավորիս արագ, շատ արագ Հայաստանն էլ դառնա պատմական։

Որ հետո, Լոսում կամ Մին-Վոդիում հանգիստ խղճով բացենք «Հայաստան» անունով հերթական քյաբաբնոցը՝ պատին խփած Երևանի նկարներով, այլևս պատմական Ակունք գյուղից բերված սոխով ու «Էրեբունի Երևան» երգով»»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի