Ներքին 3 տարի առաջ - 00:01 08-07-2023

Մնում է կռիվ տալ լինելության համար, իսկ դրանից ավելիի համար հույս չունենալ․ Սահրատ Պետրոսյան

Սահրատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճարտարապետների համաշխարհային կոնգրեսից վերադարձի ճանապարհին աչքիս տակով անցկացրեցի Երեւանյան անցուդարձը!!!

Հայաստանյան անցուդարձին դժվար է չհետեւել, հատկապես լինելիության վերջին ճիգերը, լինելության մասով չհանձնվողներին ու նրանց վրա «տժժժացող-սուտի հիպսթերներին» դժվար է չնկատել նույնիսկ երբ մեկ ամսից ավելին բացակայում ես։

Երեւանյան անցուդարձում փոխքաղաքապետարանի բակ բարեկարգելու, վերելակ դնելու, մուտք կազմակերպելու չլիազորված «լիազորության» վրա հիմնված լրահոսին ես հետեւում, անճաշակ մանկապարտեզների անորակ շինարարությանը, սրանց նոր «քաղաքաշինական խորհրդի» կազմի մասին ես լսում, այլընտրանք առաջարկող ուժերի առաջարկներին ես հետեւում, ովքեր կա՛մ գեոպոլոտիկա են խաղում, կա՛մ մարդկանց ականջներին լապշա կախում՝ խաղալով սենտիմենտների հետ։ Ոչ մի հույսի նշույլ որ կլինենք ճիշտ ճանապարհի վրա...

Այս ամենն ավելի ցավոտ ա դառնում, երբ աշխարհի քաղաքային պլանավորումը փոխած Կոպենհագենում շփվում ես դրա «հեղինակ» Յան Գեհլի, 15 րոպենոց քաղաքի թեզի հեղինակ Կառլոս Մորենոյի, նախորդ տարվա Պրիցքեր մրցանակի (ճարտարապետության նոբելյան մրցանակի) դափնեկիր Ֆրեդրիկ Կերեի հետ։ Տեսնում ես թե Ադրբեջանը քանի հոգով է ներկայացել ու ինչքան լավ է զգում իրեն Ճարտարապետների միջազգային միությունում, թե ինչպե՞ս է վրացի մի գործունյա կին համակարգում Արեւելյան Եվրոպան, Միջին Արեւելքն ու ԱՊՀ-ն ներառող խումբը միությունում։

Իսկ ո՞ւր ենք մենք... Լինելու ու չլինելու, քաղաքային պլանավորումն ու կառավարումը շրիշակի մակարդակի իջեցնելու, սրա նրա հետ լավ լինելու շրջանակում մի պատվեր պակաս կամ ավել ունենալու, մեր երեխաների ապագան կեղտոտ օդով ու առանց նորմալ կանաչ մաշացնելու ճանապարհին ենք։

Լավ, որն է ելքը։ Չգիտեմ... Ավելի շուտ գիտեմ, բայց այնքան հեռու է թվում ճիշտ ճանապարհի սկզբնակետին մոտենալու ու դրա ընթացքը ապահովելու համար իրավիճակը։ Ես կարծում էի Երեւանի քաղաքապետարանի ընտրությունները կարող էին լինել հնարավորություն, կարծում էի 2018-ին սխալվողներն ու «սերնդափոխության» մեջ լուծում գտնողները պետք է եզրակացություններ անեին, կարծում էի կգա ժամանակ երբ մեր տարիներով կուտակած փորձը կնպաստեր հանրությանը նորմալ կենսամիաջավայր ապահովելուն, որ մասնագիտական հանրույթը կլիներ պակաս «փալաս», երբ երկրի ու քաղաքի կառավարումը կվստահվեր մեծահոգի մարդկանց (գիտեք ինչ եմ մտածում նրանց մասին)։

Պարզվեց, որ դա անհնար է։ Մնում է կռիվ տալ լինելության համար, իսկ դրանից ավելիի համար հույս չունենալ, նույնսիկ դա այս պահին շատ է թվում....»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ