Արտաքին 3 տարի առաջ - 17:38 19-10-2023

Բաքուն հայտնում է, որ առաջիկայում «3+3» ձևաչափով նոր հանդիպում կանցկացվի

Առաջիկայում Իրանում տեղի կունենա «3+3» հանդիպում՝ երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ Հայաստանը նույնպես համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես նշել էր, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափն ընդգրկում է Հարավային Կովկասի երեք երկներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, ինչպես նաև տարածաշրջանային երեք խոշոր դերակատարներին՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Այս ձևաչափով առաջին և միակ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, որին վրացական կողմը հրաժարվել էր մասնակցել՝ հայտարարելով ձևաչափը բոյկոտելու մասին։


Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով