Մամուլ 4 տարի առաջ - 08:16 20-09-2022

Տեղի կունենա նոր հանդիպում` 3+2+2 ձևաչափով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Սաղաթելյանը հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը: «Նշեմ, որ առաջարկս ձեւակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձեւաչափերով տեղի են ունեցել մի շարք կարեւոր հանդիպումներ: Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցեեւ միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հույսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ»,- նշել էր նա։
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի է ունենալու նոր հանդիպում` 3+2+2 ֆորմատով, մասնակցելու են ՀՀ եւ ԼՂ նախկին նախագահները եւ երկու կաթողիկոսները: Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, ով սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն: Հանդիպումից հետո նախատեսվում է, որ այս պատկառելի ֆորմատը հանդես կգա հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին: Մյուս քայլերը քննարկվեն հանդիպման ժամանակ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին