Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:24 17-10-2023

Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային հարձակումը սարսափելի հետևանքներ կունենա. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայի հատվածում սարսափելի հետևանքներ կունենա։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Պեսկովն ընդգծել է, որ պահպանվում է հակամարտության ընդլայնման սպառնալիքը։

«Դա կարող է ահավոր հետեւանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Այժմ գլխավորը «թեժ պատերազմը» դադարեցնելն է, հետո արդեն իսկապես նոր ջանքերով մոտենալը կարգավորման գործընթացին։ Պետք է անկախ պաղեստինյան պետություն, պետք են Իսրայելի անվտանգության երաշխիքներ, նրանք պետք է ապրեն խաղաղության մեջ եւ իրենց անվտանգ զգան»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ ՌԴ և Պաղեստինի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մահմուդ Աբասի հանդիպումը պատրաստվում է, բայց ժամկետը նշելը դժվար է՝ դինամիկ զարգացող իրադարձությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով