Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:14 17-10-2023

Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ շինծու դատավարությունը շարունակվում է

Բաքվում ընթացող ապօրինի դատավարության ժամանակ Լաչինի միջանքից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքների մասով։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խաչատրյանը հայտնել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։ «Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Մարտերի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։

Բացի այդ, Խաչատրյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործի դատավարության ժամանակ նրա փաստաբան Նաթիկ Բայբալաևը միջնորդել է ազատել իրեն հանձնառությունից՝ պատճառաբանելով, թե շաքային դիաբետով է տառապում և արտերկում բուժման կարիք ունի։

Ինքը՝ Խաչատրյանը չի առարկել այդ միջնորդությանը, ինչից հետո դատավորը նոր փաստաբան է նշանակել Ռադմիլա Աբդուլովային։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով