Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:53 16-10-2023

Բերձորում ևս 25 ադրբեջանցի ընտանիք է «վերաբնակեցվել»

Ադրբեջանի իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքում ևս 25 ադրբեջանցի ընտանիքի են «վերաբնակեցրել»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան 25 ընտանիք՝ ընդհանուր 96 մարդ Բաքվից մեկնել են Բերձոր՝ մշտական բնակություն հաստատելու։

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ Բերձոր տեղափոխվող ընտանիքները կտեղավորվեն տներում, որոնցում ժամանակին ապրել են և որոնք քաղաքի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո վերականգնվել են, կամ նորակառույց շինություններում:

Հայտնի է, որ մինչև այժմ Բերձորում «վերաբնակեցվել է» 272 ընտանիք, կամ 1052 մարդ։

Հիշեցնենք, որ Բերձոր քաղաքը՝ հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 25-ին։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով