Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:41 14-10-2023

ՀՀ ԱԳՆ-ն նորովի «կշողա». Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շուտով առավել պայծառ «կշողա»` դեռեւս, սակայն, միայն արտգործնախարարության շենքի շողշողուն տեսքով։ Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը եւ այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։

Ի դեպ, ոչ միայն ավելացվում են լամպերը, այլեւ հին լույսերը փոխարինվում են նորերով։ Այս աշխատանքն իրականացնելու է «Բոֆֆո» ՍՊԸ-ն։ Այս նույն ընկերությունն էր փոխել նաեւ կառավարության շենքի լույսերը․ այն ժամանակ էլ պետական բյուջեից 114 մլն դրամ էին հատկացրել ընկերությանը։