Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:42 13-10-2023

Grand Tobacco-ի ծխախոտը ԱՄՆ է հասնում առանց ակցիզի

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ահազանգում է, որ հայկական Grand Tobacco ընկերության ծխախոտն ԱՄՆ է հասնում առանց ակցիզի։ Ղուկասյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ ընկերոջ մոտ է տեսել առանց ակցիզի ծխախոտն ու պարզել, որ առանց ակցիզի ոչ թե մեկ կամ երկու տուփ է, այլ մի քանի բլոկ։

Ղուկասյանը հարց է ուղղում ՀՀ պատկան մարմիններին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպես է այդ քանակությամբ ծխախոտը հայտնվել ԱՄՆ-ում և վաճառվել առանց ակցիզի։

Մանրամասները՝ տեսանյութում։