Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:49 08-10-2023

Առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա․ դեսպան

Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։

Այս մասին Brussels Signal պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո կանգ չի առնելու, մինչև չբախվի շատ կոնկրետ քայլերի, որոնք կարող է ձեռնարկել հավաքական արևմուտքը։

Դեսպան Բալայանի պնդմամբ, միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները սին են։

Ըստ դեսպանի՝ գլխավոր խնդիրն այն է, որ նախագահ Իլհամ Ալիևը դեռևս ոչ մի կոնկրետ խնդրի չի բախվել իր վարած քաղաքականության հետևանքով։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին