Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:05 18-09-2022

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքների ու ինքնիշխանության վրա. Նենսի Փելոսի

«Մենք ԱՄՆ-ում ավելի վաղ այս տարի ընդունել էինք ձեզ, քննարկել մի շարք հարցեր՝ ժողովրդավարության, անվտանգության խթանման ուղղությամբ։ Այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել, այսօր ես ՀՀ-ում եմ առաջին խոսնակը ներկայացուցիչների պալատի, որն այցելում է ՀՀ։ Մենք շարունակում ենք մեր երկխոսուսությունը և շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Քննարկեցինք ու վերահաստատաեցինք մեր հանձնառությունը, ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը, անվտանգային, տնտեսական և ժողովրդավարական հարցերում։ ԱՄՆ Կոնգրեսն առաջատար դեր է ունեցել հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում։ Մեր գալուց առաջ ՀՀ ինքնիշխանության վրա տեղի ունեցավ հարձակում։ Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները, մենք՝ Կոնգրեսի անունից, խստորեն դատապարտում ենք։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ մինսկի համանախագահ, վաղուց ի վեր եւ հստակ նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ, մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին եւ ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը», -իր ելույթում ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեկ ժամանել է Հայաստան։ Այժմ Նենսի Փելոսին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես են գալիս հայտարարությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա