Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 09:54 07-10-2023

Լուկաշենկոն առաջինն է շնորհավորել Պուտինի տարեդարձը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ:

«Ձեր ընտրած կյանքի ուղին հայրենիքին անձնուրաց ծառայության վառ և համոզիչ օրինակ է»,- Պուտինին ուղղված նրա շնորհավորանքը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Բելառուսի նախագահը նշել է, որ ռուսական պետության ղեկավարի հայրենասիրությունը, նրա հարգանքը իր երկրի դարավոր պատմամշակութային ժառանգության նկատմամբ և նրա շահերի ամուր պաշտպանությունը միջազգային ասպարեզում վաստակել են արժանի ժողովրդական ճանաչում։

Նա Պուտինին մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ, ընտանիքի, ընկերների և գործընկերների աջակցությունը դժվարին աշխատանքում իր նպատակներին հասնելու համար։

Նշենք, որ օտարերկրյա առաջնորդներից Լուկաշենկոն առաջինն է, ով շնորհավորել է Ռուսաստանի նախագահին։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է