Ներքին 3 տարի առաջ - 22:49 01-06-2023

Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանի տարեդարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տում է ծննդյան 48-ամյակը։

Փաշինյանին շնորհավորական ուղերձներեն հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Իսկ ահա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից Փաշինյանը շնորհավորանք չի ստացել։

Հարկ է նշել, որ նախորդ տարիների համեմատ այս տարի Փաշինյանը ցուցադրական շատ շնորհավորանքներ չստացավ նաև իր թիմակիցներից․ շնորհավորել էին միայն իշխանութան հատուկենտ ներկայացուցիչներ և վարչապետին «պաշտող» շատ քիչ օգտատերեր։


Նշենք, որ Փաշինյանին սոցհարթակում հրապարակմամբ էր շնորհավորել նաև դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հրապարակելով լուսանկար և կից գրելով․ «My favorite person»:

Ամենից շատ դիտված