Արտաքին 3 տարի առաջ - 17:40 05-10-2023

Բաքուն «ափսոսանք է հայտնել» Արցախի հայաթափման կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ցուցադրաբար «ափսոսանք» է ցուցադրել Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտագաղթի կապակցությամբ:

«Բաքուն ցավում է, որ շատ ղարաբաղցի հայեր որոշել են լքել Ադրբեջանը»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։ «Մենք, իհարկե, հարգում ենք ընտրության և տեղաշարժի ազատությունը: Բացի այդ, տեղի բնակչության մեծամասնությունը էթնիկ ատելություն է զգում ադրբեջանցիների նկատմամբ: Ասում են՝ ես չեմ կարող ապրել Ադրբեջանի դրոշի տակ։ Մենք իսկապես հուսով ենք, որ վերջապես հասել ենք Երևանի և Բաքվի միջև 200-ամյա այս հակամարտության ավարտին։ Ադրբեջանը խաղաղություն է ուզում»,- ասել է Հաջիևը։

Այն, ինչ Հաջիևը ձևակերպում է որպես «բազմաթիվ ղարաբաղահայեր», իրականում նշանակում է տարածաշրջանի ողջ հայ բնակչության ամբողջական արտագաղթ։ Այժմ Լեռնային Ղարաբաղում մնացել է 15-ից 40 հայ, սրանք մարդիկ են, որոնք դեռ չեն կորցրել իրենց անհետ կորած հարազատներին գտնելու հույսը։

Ատելությունը, որի մասին խոսում է Հաջիևը, իրականում տասնամյակներ շարունակ սերմանվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից և՛ տեսականորեն, և՛ գործնականում։ Ալիեւն անձամբ պարգեւատրել եւ ձեռքը սեղմել է մարդասպանների՝ բառիս բուն իմաստով։ Հենց Ալիևի իշխանություններն են սկսել հալածել հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին հայերի հետ խաղաղ գոյակցության հնարավորության մասին մտածելու համար։ Գրողին զրկել են բոլոր տիտղոսներից և սպառնացել կտրել նրա ականջները՝ հենց այդպես են վարվել ադրբեջանցիները գերի ընկած հայերի, այդ թվում՝ տարեցների նկատմամբ։

«Մենք իսկապես հույս ունենք, որ վերջապես հասել ենք հակամարտության վերջնական ավարտին», - ասում է Գաջիևը: Եվ իսկապես դա հենց այն նպատակն է, որ հետապնդվում է Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղն առանց հայերի։ Այս միտքը բազմիցս կրկնվել է Հաջիևի հովանավոր, Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցներում. «Ղարաբաղի հայերը պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կա՛մ այլ բնակության վայր փնտրեն»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին

Ձեզ գուցե հետաքրքրի