Վերին Լարսի երկարաժամկետ փակումը կհանգեցնի կոլապսի. ՌԴ-ն կիրառում է այդ լծակը
copy image url

Վերին Լարսի երկարաժամկետ փակումը կհանգեցնի կոլապսի. ՌԴ-ն կիրառում է այդ լծակը

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:00 03-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես այսօր տեղեկացրել է Oragir.News-ը, ռուսական կողմն արդեն երկու օր է, ինչ է փակել է Վերին Լարսի անցակետը։

Մեր տեղեկություններով՝ տեղում ռուսներն ասում են, որ իրականացվելու են ճանապարհի բարեկարգման աշխատանքներ, իսկ դա նշանակում է, որ ճանապարհը փակ է անորոշ ժամանակով։ Տեղում այս պահին կանգնած է 700 հայկական մեքենա, որոնց մեջ կան և՛ մարդատարներ, և՛ բեռնատարներ։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններով, ինչից կարելի է ենթադրել, որ Մոսկվան նման կերպ պատժում է հայկական կողմին։ Բացի այդ, եթե Լարսի անցակետը երկար ժամանակով փակվի, ինչը նույնպես չի բացառվում, Հայաստանը կբախվի մեծ խնդիրների՝ ընդհուպ մինչև տնտեսական կոլապսի։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ անցակետի փակման երկարաժամկետ հետևանքները կլինեն կոլապսային և ֆորսմաժորային։ Նրա խոսքով՝ արդեն ավելի քան երկու ամիս անցակետը նորմալ չի աշխատում, և լոգիստիկ ամբողջ համակարգը խախտված է, ինչը կապված է նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ։ «Արցախյան ողբերգության և շարունակվող սողացող պրոցեսների հետ կապված զարգացումների համատեքստում Ռուսաստանը, բնականաբար, կիրառում է իր այդ լծակը‎»,- կարծում է նա։

Ատոմ Մարգայանն ընդգծում է, որ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում դեպի Ռուսաստան առևտրաշրջանառությունն ու արտահանումը գրեթե 80 տոկոսով ավելացել են, ինչը նաև հետևանք է պատաժամիջոցների ռեժիմի, այդ ռեժիմը որոշ չափով շրջանցելու։ Նա այս համատեքստում ուշադրություն հրավիրեց այն բանին, որ անցակետի փակման հետևանքով միայն Հայաստանը չի տուժում, տուժում է նաև Ռուսաստանը, և Կրեմլում որոշում կայացնողները պետք է հասկանան, որ այս տարածաշրջանում այսքան ասիմետրիկ և պատժողական գործողությունները կարող են բումերանգի էֆեկտ ունենալ։ Տնտեսագետի համոզմամբ՝ նման քաղաքականությունները կարող են ընդհանրապես ի չիք դարձնել այս տարածաշրջանում կոմունիկացիոն համակարգերի ապաշրջափակումը.

«Ռուսաստանում պետք է լավ հիշեն, որ Լարսից այս կողմ այլ ճանապարհներ, բազմաթիվ անցումներ և տարբերակներ կան։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ և շարունակվում է Արցախում, իհարկե, նույնպես բումերանգ է և այս առումով շատ անբարենպաստ է, ինչ որ մենք տեսնում ենք Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև մյուս ուղղություններով։ Հետևանքները, գոնե մեր տնտեսության համար, կարող են լինել ծայրահեղ բացասական, բայց ոչ միայն Հայաստանի տնտեսության համար»,- նշեց նա։

Հարցին, թե Ռուսաստանն այս իրավիճակում երկար ժամկետով Լարսի անցակետը փակ կպահի՞՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՌԴ-ին դա ձեռնտու չէ, քանի որ նա վերածվել է «իզգոյ» պետության, որին բոլոր կողմերից հարվածում են։ Նրա խոսքով՝ ԲՐԻՔՍ-ի ձևաչափը, որն այսօր ՌԴ-ն փորձում է գործարկել և ընդլայնել, այն ձևաչափը չէ, որը հնարավոր է զարգացնել ու արդիականացնել, դրա միջոցով տեխնոլոգիաներ փոխանցել և երկարաժամկետ խնդիրներ լուծել։ Տնտեսագետը նշեց, որ դրանք ցածրակարգ շուկաներ են, որոնց հետ ՌԴ-ն այսօր հույսեր է կապում և մտածում է, որ իր նավթն ու գազը վաճառելով կարող է լուծել իր խնդրները, սակայն Կրեմլում պետք է լավ հիշեն, որ եղել է ավելի մեծ Ռուսաստան՝ Խորհրդային Միությունը, որտեղ համակարգը նույնպես իր հույսը դրել էր նավթի ու գազի վաճառքի, ինչպես նաև ցածրակարգ, տեխնոլոգիական բարձրակարգ փոխանցումներից զրկված փոխանակությունների վրա, ու հայտնի է, թե դա ինչով ավարտվեց։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո տարածաշրջանում խախտվել է բալանսը, հավասարակշռությն կետը, որը Արցախն էր։ Նրա համոզմամբ՝ եթե այդ խախտումը չուղղվի, ապա դա կլինի Ադրբեջանի վերջի սկիզբը, իսկ
Ռուսաստանի համար՝ առնվազն իր տարածքի մեկ նկատմամբ, թուրանական ժամանակներն իրենց սպասեցնել չեն տա։ «Այնպես որ լոգիստիկ համակարգերը պետք է բնականոն կերպով գործեն, և Լարսի խնդիրը պետք է փորձել լուծել, բայց ավելի ֆունդամենտալ առումով խնդիրը պետք է լուծել երկաթուղային հաղորդակցության ճանապարհները վերականգնելու միջոցով,սակայն մինչև այդ պետք է վերացնել ցեղասպանության հետևանքները»,- ասաց Մարգարյանը՝ շեշտելով, որ լոգիստիկ ճանապարհները գործում են երկու ուղղությամբ, իսկ որոշում կայացնողները պետք է հասկանան, որ նման քաղաքականությունները փակուղի են տանում։

Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակը Հայաստանում կարո՞ղ է գնաճի հանգեցնել, հաշվի առնելով նաև վերջին օրերին դրամի համեմատ դոլարի և եվրոյի կտրուկ արժեվորումը, տնտեսագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ փոխարժեքի հարցում Հայաստանում վարվող ապիկար քաղաքականությունը, ինչպես նաև կարգավորումների խոցելիությունը, երբ դոլարի գրեթե 20-25%-ով արժեզրկման դեպքում գների շոշափելի անկում տեղի չունեցավ, խայտառակություն է և վկայում է կոռուպցիոն համակարգի շարունակության մասին։ «‎Մյուս ուղղությամբ, որ գները կբարձրանան, ես տեսնում եմ արդեն, որ պաշտոնական քարոզչությունը, պաշտոնական էքսպերտները՝ այսինքն իշխանության սալյլին կապած փորձագետները, որոնցից օբյեկտիվ խոսք չես լսի, սկսել են թմբկահարել, որ գնաճ տեղի կունենա»,- ասաց նա։

Ատոմ Մարգարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ գնաճին հակազդող բազմաթիվ այլ գործոններ կան՝ այդ թվում նաև քաղաքականության գործիքները։ Նա ընդգծեց, որ եթե ողջամիտ քաղաքականություն լինի, ապա գների աճը զսպելու բազմաթիվ տարբերակներ ռեզերվներ և ռեսուրսներ կան, սակայն այս պահին պետական կառավարման քաղաքականություն մշակող և իրականացնող այնպիսի մարդականց չի տեսնում, ովքեր մտահոգ են, կարողունակ են, քաղաքական կամք ունեն և կզսպեն գնաճը։

Տնտեսագետը հավելեց, որ սպասվող գնաճի հետևանքները, գումարվելով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին, լայն իմասով կարող են պայթեցնել համակարգերը։ Նա կարծում է, որ գնաճային ռիսկերը շատ բարձր են՝ հատկապես ներմուծումների դեպքում, կդժվարանան նաև արտահանումները։ «‎Չնայած, ինչպես տեսնում ենք, արտահանման ոչ տնտեսական գործոններ ու պատժամիջոցներ են աշխատում, ինչը շատ լավ տեսանելի է։ Իհարկե, ռիսկեր կան, գնաճից բնականաբար տուժելու են բնակչության լայն շերտերը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ