Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:17 08-05-2025

Աստծո գոյության ժխտում և ԼԳԲՏ քարոզչություն՝ վրացական թատրոնում. տեսանյութ

Վրաստանում գործող թատրոններից մեկում՝ «Королевский двор»-ում, վերջերս բեմադրվում է նոր ներկայացում՝ «Լիբերտե», որի հիմնական գաղափարախոսությունը ԼԳԲՏ համայնքի քարոզչությունն է և այն, որ Աստված գոյւթյուն չունի:

Oragir.News-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայացումը պոռնոգրաֆիական բնույթ ունի, և շատերն են գնում՝ այն դիտելու:

Դմիտրի Լորդկիպանիձեի ղեկավարած Վրաց-ռուսական հասարակական կենտրոնը այսօր՝ ժամը 6-ին, հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում, որին միացել են բազմաթիվ շարժումների ներկայացուցիչներ և պարզապես պահպանողական հայացքի տեր մարդիկ:

Նրանք քայլերթով գնացել են դեպի նշված թատրոն՝ իրենց բողոքն արտահայտելու և պահանջելու կառավարությունից քրիստոնեական խորհրդանիշները վիրավորելու համար պատասխանատվության ենթարկել:

Մանրամասները՝ տեսանյութում: