Ներքին 2 տարի առաջ - 16:10 30-09-2023

Վարձակալությունների խարդախություններն ավելացել են․ քաղաքացիներն ահազանգում են

Արցախից ավելի քան 100 հազար քաղաքացի է բռնի տեղահանվել։ Այս պահին նրանց ամենաառաջնային խնդիրը բնակարաններ վարձակալելն է։

Ցավալի է, սակայն, փաստ է, որ բազմաթիվ մարդիկ, օգտվելով առիթից, խարդախությունների են դիմում։ Եղել են դեպքեր, որ նույն բնակարանը միառժամանակ վարձակալությամբ տրվել է 4-5 անգամ և դրա դիմաց գումար է վերցվել։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ևս անդրադառնալով բնակարային խարդախության դեպքերին գրել էր․

«Ուշադրություն, բնակարանային խարդախություններ

Բնակարան վարձակալելիս եղեք զգոն, անպայման ուզեք բնակարանի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթերը և սեփականության վկայականը ու անպայման համեմատեք նախքան վճարում անելը:

Ցանկալի է կնքել օրինական պայմանագիր:

Արդեն սրիկաներ են հայտնվել, որ բոլորիս վշտի վրա որոշել են գումար աշխատել»:

Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀ քննչական կոմիտեն էր հայտարարություն տարածել՝ տեղեկացնելով, որ բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել։

Ուստի Oragir.News-ը իր ընթերցողներին հորդորում է զգույշ լինել նման գործարքներ կատարելուց, իսկ խարդախության զոհ դառնալու դեպքում անպայման դիմել պատկան մարմիններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից