Մամուլ 2 տարի առաջ - 09:05 28-09-2023

Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այդ մասին պարզ դարձավ սեպտեմբերի 24-ին, երբ հայտարարվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Բրյուսել մեկնելու մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 26-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիեւի հետ՝ նախապատրաստելու այդ հանդիպումը։

Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաեւ կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Եվ, ահա, այդ հանդիպման ժամանակ նշվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են սահմանների սահմանազատմանը, անվտանգությանը, հաղորդակցություններին, հումանիտար հարցերին եւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։

Ավելին՝ նշվում է, թե անհրաժեշտ են հստակ գործողություններ եւ վճռական փոխզիջումային լուծումներ՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ հոկտեմբերի 5-ին ղեկավարների սպասվող հանդիպմանը կարող են լուրջ որոշումներ ընդունվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից