Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:54 02-05-2023

Ադրբեջանը Թուրքիայի հետ շարունակում է Հայաստանի կործանումը․ ինչ սպասել եռակողմ հանդիպումից

Որևիցե լավատես բան այս հանդիպումից չի կարելի սպասել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լուսինե Սահակյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։

«Ադրբեջանական մամուլը շարունակում է հակահայկական հիստերիան և ի սկզբանե այդպես էլ եղել է, դա իրենց բոլոր ատյաններում է նկատվում՝ թե՚ քաղաքական, թե՚ մշակութային, թե՚ կրթական»,- ընդգծեց Սահակյանը։

«Այս պարագայում, երբ Ադրբեջանում ստեղծել էին մեր ռազմագերիների՝ «Հայաստանի պարտության այգին», այդ քարոզչության ֆոնի վրա ակնկալել որևիցե դրական քայլ Արցախի համար, ՀՀ-ի համար, դա առնվազն միամտություն է»,- նշեց թուրքագետը։

Սահակյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված շարունակում է Հայաստանի կործանումը և դրան մասնակից են նաև մեր իշխանությունները։

«Այդ հանդիպումները բացարձակ հավատ չեն ներշնչում, միշտ նմանատիպ հանդիպումներից հետո մենք ունենում ենք տարածքային և մարդկային կորուստներ»,- նկատեց Սահակյանը։

Հարցին, թե նշված իրավիճակում ի՞նչ ճանապարհային քարտեզ կարող է քննարկվել, Սահակյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում դա բացարձակապես չի կարող հայանպաստ լինել։

«Իրենք ստեղծում են այդ քարտեզները և պարբերաբար կեղծում են պատմությունը, հատկապես հայ ժողովրդի այն առանցքային կետերը, որտեղ մեր գոյութենաբանական հարցերն են արծարծվում։ Մարդիկ տեղանուններից, քարտեզներից բռնած, առանց սկզբնաղբյուրները հաշվի առնելու, մերժում են և դրա դիմաց մենք ոչինչ չունենք, ոչինչ չենք անում»,- ասաց թուրքագետը։

Սահակյանն ընդգծեց, որ այդ ամենին զուգահեռ հայաստանյան կողմից որևէ արձագանք չկա։ «Այսինքն՝ այդ աղաղակող պատասխանը ցավալիորեն մեր պետական ատյանների կողմից չի լինում։ Երբ վարչապետը վեր է կենում, թուրքական տեղանուններ է օգտագործում, ինչ ճանապարհային քարտեզի մասին խոսք կարող է լինել։ Ես վստահ եմ, որ ամեն բան արվում է նորից ի վնաս Հայաստանի և հայկական շահերի, Հայաստանը դրված է աճուրդի»։

Թուրքագետն ասաց, որ մեզ անընդհատ դնում են փաստի, անակնկալի առաջ, որտեղ ոչ մասնագիտական խոսք է հաշվի առնվում, ոչ մասնագետների հետ քննարկում է արվում։ Սահակյանը ընդգծեց, որ մենք մեր այս անտարբերությամբ զարմանալիորեն մասնակից ենք լինում մեր երկրի կործանմանը։ «Ամբողջ հայ ժողովուրդը լծված է իր երկրի կործանմամբ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է