Ներքին 2 տարի առաջ - 22:09 04-09-2023

Պաշարված Արցախում մարդիկ շատ զգայուն են Երևանում կատարվող շարժերին

«Ջի-Ջի» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի երեքն էր:
Հարազատներիս տուն դատարկ ձեռքով չէի ուզում գնալ: Մտա ճանապարհիս պատահած խանութներից մինը: Մտքիս արդեն կար, թե ինչ եմ ուզում յօր օնել: Խանութում դեռ առկա էին քիչմ թանկ խմիչքներ ու նռան հյութը, ընտրեցի հյութը:

Քաղաքում մի քանի օր է հացի վաճառքը դադարել էր: Աչքիս ընկան անկյունում կարծես թաքնված կուրկուտով լի պարկեր: Իմ հարցին, արդյո՞ք այն վաճառվում է, ստացա դրական պատասխան: Խանութից դուրս եկա այն մտքով, որ կուրկուտն ինչ պակաս հաց է: Որոշեցի, որ հետ դառնալու ճամփին երկու պարկն էլ կգնեմ:

Վարսավիրանոցի կողքով անցնելիս, զգացի որ այս օրերին ոչ հատուկ աշխուժություն կա: Գեղեցկության սրահներն այն քիչ գործերից են, ում բլոկադան համեմատաբար խրեգ է խփել: Իսկ աշխուժության պատճառը նախորդ օրվա Հայոց մայրաքաղաքում տեղի ունեցած հանրահավաքն էր: Քննարկման առարկան մասնակիցների թիվն էր, կարծիքները տարբեր էին, բարշեցին այն մտքի վրա, որ քսան հազարից շատ է եղել և որ հաջորդին ավելի շատ մարդ կգա:

Պաշարված Արցախում մարդիկ շատ զգայուն են Երևանում կատարվող շարժերին, չէ որ այնտեղ կայացված որոշումները ուղիղ անդրադարձ են ունենում Արցախի կյանքի վրա: Երբ տեսնում ես տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ընդհանուր նպատակի համար են հավաքվել, քեզնից անկախ գիտակցում ես, որ մենակ չես, քեզ ավելի մեծ բանի մաս ես զգում: Զգում ես, որ ցավին դիմանալու ես, քանի որ մեջքիդ կանգնած քույրեր և եղբայրներ ունես:

Հարազատներիս տանը նույնպես հանրահավաքի թեման էր, զուգահեռներ էին տարվում ութսունականների վերջում տեղի ունեցող հանրահավաքների հետ: Ակնհայտ էր, որ քաղաքում ոգևորություն կա:

Վերադառնում էի տուն, մտա խանութը: Մոտ կես ժամ էր անցել, կուրկուտի պարկերը վաճառվել էին:

Դե վեչինչ շուկայից կգնեմ...
Լավ է ինան:
Տարածեք այս փոստն
և իմ շնորհակալությունը հայ ազգին,
որ ինքը կա և այսքան լավն է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից