Ներքին 3 տարի առաջ - 17:10 04-09-2023

Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան ձերն է. Վահե Ղազարյան

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։

«ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան ձերն է: Բոլոր երկրներում, և հատկապես մեր` բնական ու տեխնածին աղետների ռիսկերով լի երկրում, դուք վայելում եք բոլորի սերն ու համակրանքը: Ձեր նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության հիմքն են։

Ներքին գործերի նախարարությունն իր բարեփոխումների մեծ շրջանակում թիրախավորել է նաև աղետների ռիսկերի կառավարման ամբողջ ցիկլի ձևավորումը, որտեղ ընդգրկված կլինեն կառավարման սխեմայի բոլոր օղակները: ՆԳ նախարարության ստեղծման հիմքում ընկած նպատակներից մեկի` ճգնաժամային և արտակարգ այլ իրավիճակներում մեկ կետից կառավարման ապահովումը նպաստում է արագ արձագանքման կատարելագործմանը, իսկ փրկարարական և ոստիկանական ծառայությունների համատեղ արձագանքումն արդեն ապացուցել է արդյունավետությունը:

Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ նաև համակարգի վետերաններին և մաղթում քաջառողջություն: Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,- ասված է նախարարի ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ