Ներքին 2 տարի առաջ - 11:41 15-03-2024

Եթե ձեր ընկերը ֆեյսբուքով կոդ է ուզում, նշանակում է իր հաշիվը կոտրել են, եթե տաք՝ ձերն էլ կկոտրեն

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։

«Եթե ձեզ գրում է ձեր ընկերը, թե իր հաշիվը կոտրել են, արգելափակել են, ենթադրենք 12 այլ ֆոյսբուքյան հաշվի կամ Gmail-ի հետ և խնդում է, որ ձեր գաղտնաբառը, կամ կոդն ուղարկել և այլն, այն նշանակում է միայն մի բան, որ ձեր ընկերոջ հաշիվն էլ են կոտրել, և ձեզանից կվերցնեն գաղտնաբառը, կամ կոդը և ձեր անունից այն կուղարկեն մյուս ընկերներին։ Չանեք նման բան»,-ասում է Մարտիրոսյանը, զգուշացնելով որ նման դեպքերը շատացել են։

Նա հայտնեց, որ նաև շատ են դեպքերը, երբ նամակ է, գալիս որ մարդը մրցույթի է մասնակցում և խնդրում է իր օգտին քվեարկել, լինկեր են ուղարկում, ասում են որ մի կոդ կկգա և պետք է այդ կոդը իրեն տալ, և երբ այն տալիս են, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում են։

«Կարճա ասած՝ կոդերը ոչ մեկին մի տվեք, ծանոթ կլինի, թե նույնիսկ տանեցիներ»,-հորդորեց Մարտիրոսյանը։


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան