Արտաքին 3 տարի առաջ - 14:57 04-09-2023

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ բաց լսումներ՝ Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է հանձնաժողովը:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում» և ընդգծելով, որ Ցեղասպանության կոնվենցիաներով բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։

Ծանուցման մեջ նշվում է, որ լսումների ժամանակ պարոն Օկամպոն կներկայացնի իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա փաստերի վերաբերյալ, այդ թվում կներկայացնի «Վայրագությունները Արցախում» ինտերնետային էջում տեղ գտած ինֆորմացիան։

Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Լսումները ուղիղ հեռարձակվելու են Հանձնաժողովի կայքի միջոցով և հասանելի կլինեն նաև House Digital Channel ծառայության ալիքով:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի