Ներքին 3 տարի առաջ - 18:25 31-08-2023

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 30-ին` ժամը 17:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի և Լոռու մարզերի միջակայքում մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են և հայտնվել անանցանելի վայրում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օգոստոսի 31-ին` ժամը 00։20-ին, որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են և վերսկսվել առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում․ կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:

Պարզվել է, որ Անտառաշեն գյուղի սարերում «Toyota» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մ սահել է դեպի ձորակը։

Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ․ Հ․, ծնված 1994 թ․ և Թ․ Է․ Ս․, ծնված 1951 թ․) և ուղեկցել գյուղ։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին