Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:35 29-08-2023

Պուտինը չի մասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության արարողությանը Վլադիմիր Պուտինի չի մասնակցի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Նախագահի ներկայությունը չի նախատեսվում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ Կրեմլն այս պահին Պրիգոժինի հուղարկավորության վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունի։

«Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները», - եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։

Ավիաաղետը տեղի էր ունեցել Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում՝ Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։

Ձեզ գուցե հետաքրքրի