Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն օգտվել են Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքից և այժմ ստորաբաժանումներ են կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ՝ հետագա հարձակման համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Օգտվելով Պրիգոժինի սադրանքից՝ իրավիճակն ապակազմակերպելու համար՝ Կիևի ռեժիմը Բախմուտի մարտավարական ուղղությամբ կենտրոնացնում է Ուկրաինայի Զինված ուժերի 35-րդ և 36-րդ ծովային բրիգադների ստորաբաժանումները հարձակողական գործողությունների մեկնարկային գծերում»,- հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը պարզաբանել է, նաև որ Հարավային խմբավորման զինծառայողները ավիահարվածներով պարտություն են մատնել հակառակորդին։