Ներքին 2 տարի առաջ - 10:45 29-08-2023

Ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք ձեր անձնական տվյալները Ադրբեջանի դաշնակցին․ Utaxi-ն զգուշացնում է

Utaxi ծառայության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«2023թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության կառավարության թիվ 1101 առ 04․07․2023թ․ որոշումը, ըստ որի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) մշտական հասանելիություն կստանա «Yandex Go» տաքսի ծառայությունից օգտվող պատվիրատուների և վարորդների անձնական տվյալներին։

«Yandex Go» տաքսի ծառայությունից օգտվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձնական տվյալները պահվում են Ռուսաստանի Դաշնությունում գտնվող տվյալների մշակման կենտրոններում։
«Yandex Go» ծառայության հաղորդագրությունը, թե իբր Ռուսաստանի հատուկ ծառայություններին հասանելի կլինեն միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարված պատվերների տվյալները, առնվազն լուրջ չի։

Հարգելի հայրենակիցներ, մեզանից յուրաքանչյուրի անձնական տվյալները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն են և այդ պատճառով շատ արժեքավոր են Ադրբեջանի համար։

Ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք ձեր անձնական տվյալները Ադրբեջանի դաշնակցին։ Համոզված եղեք, որ անհրաժեշտության դեպքում, ձեր կողմից տրամադրած տվյալները կփոխանցվեն (կվաճառվեն) Ադրբեջանին և կօգտագործվեն մեր բոլորի անվտանգության դեմ։

-------
Utaxi-ն հայկական միակ օնլայն հարթակն է, որն իր պատվիրատուների և գործընկեր-վարորդների անձնական տվյալները պահում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող տվյալների կենտրոնում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը