Ներքին 3 տարի առաջ - 18:35 18-04-2023

Utaxi-ն քաղաքական կատակներ է անում. առաջնորդները «Սուպերմեն» են դարձել

U taxi ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հրապարակելով վարչապետ Փաշինյանի և նախկին երեք նախագահների նկարները՝ «Սուպերմենի» շորերով։

Գրառման մեջ նշված է․ «Կիսվեք մեկնաբանությամբ (միայն հումոր), թե մեր սուպերհերոսներից ո՞վ է Ձեր սուպերհերոսը։ Ամենաշատ հավանում ստացած մեկնաբանության օգտատերը մեր կողմից կստանա 10000 դրամ բոնուս»։



Բանն այն է, որ մեկնաբանություններ բաժնում օգտատերերից շատերը զայրացել են՝ գրելով, որ հանուն «մի քանի լայքերի»՝ քաղաքական գործիչներին դարձրել են սուպերհերոսներ։

Oragir.News-ը կապ հաստատեց U taxi-ի տնօրեն Գոռ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը. «Հարցը, խնդրում եմ, գրեք մեզ, գրավոր կերպով կպատասխանենք», -ասաց Հակոբյանը։

Հետաքրքրիրն այն է, որ ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկարն էր հրապարակվել կրկին նույն ոճով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից