Իմը սովորական պատմություն է․ Տիգրան Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:15 26-08-2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով իր կյանքի շրջափուլերից մի քանիսի, աշխատանքի, իր՝ որպես պատասխանատու քաղաքացի ձևավորվելու, ուսման, ընտանիքի և, իհարկե, Երևանին սիրելու մասին։

«Իմը սովորական պատմություն է․․․ Սովորական երևանյան․․․ Մեծացել եմ երևանյան բակերում։ Այդ փուլը կյանքիս առաջին դպրոցն էր՝ Պուշկինի դպրոցի մերձակայքում, Մոսկովյան-Աբովյան-Սայաթ-Նովա․․․ Ընկերներիս հետ էդտեղով էինք քայլում ու շատերի պես կռիվներ անում, սիրահարվում, մեծանում ու փոխվում մեր քաղաքի հետ միասին։ Նյարդայնանում էինք բակերում կառուցվող շենքերից ու ավտոտնակներից, այգիների անբարեկարգ վիճակից, նույնիսկ Գազելի դռան «ճռճռոցից»։

Թվարկածներիս մի մասը հասցրել ենք փոխել, իսկ մյուս մասը նույնպես լուծվող է։ Պետք է աշխատենք, փոխենք, կարճ ասած՝ գործ անենք։ Լավ, եկա մեր օրեր, հետ գնամ։

Սլավոնականն եմ ավարտել։ Այդ տարիներին եմ ձևավորվել որպես պատասխանատու քաղաքացի՝ անելով առաջին քաղաքական-հասարակական քայլերս։ Հետո շարունակել եմ Լոնդոնում։ Այնտեղ ստացած մասնագիտական գիտելիքներից գուցե ավելի կարևոր էր տեսնելը, թե ինչքան հոգատար ու հարմարավետ կարող է լինել քաղաքն իր բնակիչների համար։

Ասեմ, որ այդ ընթացքում ավելի կարևոր գործեր էլ եմ հասցրել։ Ծանոթացեք՝ կինս է՝ Մարիամ Պահլավունին։ Իր ազգանունն իմից էլ անսովոր է։ Մարիամի համար նույնպես Երևանին եմ պարտական։ Աղջիկներս են՝ Սոֆին, Եվան ու Սառան։ Վստահ եմ, որ այս քաղաքն իրենց սրտին էլ է մոտ լինելու, իրենց քաղաքն է լինելու՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար ու հասանելի քաղաք։

Իսկ ի՞նչ է պետք անել, որ Երևանն այդպիսինը լինի։ Որքան էլ պարզունակ հնչի՝ պետք է ընդամենը սիրել քաղաքը և ստանձնել նրա համար պատասխանատվություն։ Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից։ Գիտեմ՝ գուցե ոմանք, երբեմն արդարացի, երբեմն՝ ոչ այնքան, գոհ չմնան կամ քննադատեն ինձ, բայց դա էլ այս աշխատանքի կարևոր մաս է։ Քննադատությունն օգնում է առաջ գնալ, օգնում է անելիքները վերանայել, ավելի՛ն անել։

Արդեն 34 տարի Երևանն իմ մի մասն է, իմ ընտանիքն ու իմ տունն է։ Ուզում եմ, որ Երևանը լինի ու մնա մարդկանց համար քաղաք, մի վայր, որն անընդհատ նորանում է, բայց և պահում է իր պատմական միջավայրը, տեղի հիշողությունը։ Դե երևի այսդքանը։ Ասում եմ չէ՞՝ սովորական երևանյան պատմություն․․․»։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»