Մամուլ 3 տարի առաջ - 08:50 25-08-2023

Ով է նշանակվել Առուշանյանի մրցակցի փոխարեն. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդեն մի քանի շաբաթ է՝ Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի օպերբաժնի պետի պաշտոնից ազատել են Վլադիմիր Աբունցին, ով Գորիսի վերջին ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր՝ Առուշ Առուշանյանի մրցակիցը։ Ընտրություններից եւ ՔՊ-ի պարտությունից անմիջապես հետո Աբունցը նշանակվել էր ՊԵԿ օպերբաժնի պետ, իսկ մի քանի շաբաթ առաջ ազատվել է պաշտոնից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբունցին հայտնել են, որ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, հաստիքացուցակներ են կրճատվում, որն էլ իր ազատման պատճառն է, առաջիկայում իրեն նոր` ավելի լավ պաշտոն կառաջարկեն: Սակայն մենք տեղեկացանք, որ ազատվելուց օրեր անց Աբունցի տեղը նոր պետ է նշանակվել՝ ոմն Ծատրյան, ով պարտաճանաչ ներկայանում է մարզխորհրդի նիստերին: ՊԵԿ-ից տեղեկացանք, որ Աբունցի նշանակման հրաման դեռ չկա։ Հիշեցնենք, որ Աբունցը 2019 թվականից Մեղրիի մաքսայինի պետն էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ