Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով․ Բեկոր Աշոտի հիշատակի օրն է
copy image url

Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով․ Բեկոր Աշոտի հիշատակի օրն է

Ներքին 1 տարի առաջ - 20:09 24-08-2023
1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտ Ղուլյանը հեռակապով կապվում է Կոմանդոսի հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Բեկոր Աշոտի հիշատակի օրն է։

Նա մասին լեգենդներ էին պատմում դեռ կենդանության օրոք։ Նա դարձել էր պատեազմի ու սպասված հաղթանակի խորհրդանիշը։



Աշոտն ազատագրական պայքարի ուղին էր բռնել ազատագրական պայքարից շատ առաջ։ 1976 թ․ Արկադի Կարապետյանի հետ արդեն գիտակցում էին, որ Արցախի ժողովրդի համար ելքը մեկն է․ պետք է կռվել, զենք հայթայթել, ընդվզել։ 1986 թ․ նա արդեն գաղտնի գործողությունների էր մասնակցում։

Երբ պայթեց պատերազմը, նրա մասին սկսեցին խոսել որպես Տողի, Ցամթորի, Խոջալուի, Մարտակերտի, Շուշիի համար մղված մարտերի հերոսի։ Որքան էլ ծանր լիներ իրավիճակը, այնտեղ, որտեղ հայտնվում էր Աշոտի վաշտը, բոլորի՝ և՛ մարտիկների, և՛ խաղաղ բնակչների ոգին բարձրանում էր։

Աշոտ Ղուլյանն առաջին անգամ վիրավորվել էր ինքնաշեն զենքը փորձարկելիս, դրան հաջորդել էին ևս 4 վիրավորումներ։ Նրա ամբողջ մարմինը ակսոված էր բերկորներով․․․ Կինը հիշում է, որ 1989 թ․ երկրորդ անգամ վիրավորվել էր կոկորդից։ Նոր էր ծնվել որդին, և նա շտապել էր կնոջն ու որդուն տեսության։ Ուժեղ հազացել է, և կոկորդից մի բեկոր է ընկել․․․



Նա համեստ, նույնիսկ ամոթխած մարդ էր, խուսափում էր ուշադրության կենտորոնում լինելուց, այդ պատճառով քիչ են նրա մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները։ Բայց նա մեծ ժողովրդական ու հարգանք է վայելել։

1992 թ․ օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը Դրմբոն գյուղից ադրբեջանական զորքերի մնացորդները մաքրելիս տեղի ունեցավ աղետը։ Մինչ այդ պահը Աշոտի վաշտը կորցրել էր 32 տղաների, Աշոտը 33-րդն էր․․․

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին.

«Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի