Արտաքին 3 տարի առաջ - 18:30 10-04-2023

Եթե Թուրքիան անօդաչու թռչող սարքեր չարտադրեր, ապա Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Թուրքիան անօդաչու թռչող սարքեր չարտադրեր, ապա Ադրբեջանն Արցախը գրավելու հարցում դժվարությունների կբախվեր։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Աֆյոնքարահիսար նահանգի ընտրական համակարգման կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան այսօր դարձել է մի երկիր, որն ինքն է թելադրում խաղի կանոնները։ Նրա համոզմամբ՝ այսօր Թուրքիան տարածաշրջանային տերություն չէ, այլ համաշխարհային դերակատար, ով խաթարում է իր դեմ տարվող խաղերը։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը միևնույն ժամանակ անդրադարձել է թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերին և Արցախյան 44-օրյա պատերազմում դրանց նշանակությանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներկայումս Թուրքիայի ազգային պաշտպանական արդյունաբերության մեջ ազգային արտադրանքի մասնաբաժինը հասել է 80 տոկոսի։

Վերջինս պնդել է, որ Ադրբեջանը մարտի դաշտում ողջ աշխարհին ցույց տվեց թուրքերի հզորությունը։

«Եթե ​​մենք չհասնեինք այս տեմպերին, եթե չարտադրեինք այս անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության և հարձակողական համակարգերը՝ այդ թվում նաև մեր ձեռքի ուղղաթիռները, ապա Ադրբեջանը դժվարություններ կունենար Ղարաբաղը գրավելու հարցում։ Ադրբեջանը մտավ մարտադաշտ, ամբողջ աշխարհին ցույց տվեց թուրքերի հզորությունը և վերցրեց իր գրավյալ տարածքները»,- նշել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը միևնույն ժամանակ հավելել է, որ երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր ափսոսում են այն բանի համար, որ Թուրքիան պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանին։ Նա ասել է, որ այդ մարդիկ ընդդիմադիր կուսակցությունների ամենաբարձր շարքերում են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից