Ներքին 10 ամիս առաջ - 13:20 23-08-2023

Վեոլիա Ջուրը ՝դուքյանապետության ամենատիպիկ օրինակ. Դիլիջանի մասնաճյուղը չի ենթարկվում գլխամասին

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Թորոսյանը գրել է․

«Դուքյանապետության ամենատիպիկ օրինակը Վեոլիա Ջուր / Veolia Armenia -ն ա։ Դիլիջանի մասնաճյուղը առհասարակ ոչ ենթարկվում ա, ոչ էլ հաշվետու ա գլխամասին։ Ոչ մարդ կարաս գտնես քեզ պատասխանեն թե ի՞նչի ա օրը 4 ժամ ջուր լինում (էդ հլը մեզ, որ զանգում բողոքում ենք, ով չի զանգում, վաբշե օրերով չի ստանում ջուր) ոչ էլ Երևանից տեղյակ են, թե ստեղ ինչ ա կատարվում։ Շատ ժամանակ զանգից հետո մեկ էլ «վթարը» արագ վերանում ա ու էդ կարճաժամկետ ջրամատակարարումը վերականգնվում ա։

Վեոլիայի տնօրենի օֆիցալ նամակով մեզ պատասխանել են, որ մինչև Օգոստոսի 1 -ը մենք 24 ժամյա ջրամատակարարում ենք ունեցել, ինչը չի համապատասխանում իրականությանը, մենք ունեցել ենք 16 ժամյա ջրամատակարարում։ Իսկ օգոստոսի մեկից, ըստ Վեոլիայի տնօրենի պաշտոնական ստորագրած ու կնքած նամակի սակավաջրության պատճառով մենք ջուր ստանում ենք առավոտյան 7-ից 12-ը և երեկոյան 5-10-ը։ Իհարկե սա էլ բացարձակ սուտ ա, որովհետև մենք ջուր ստանում ենք լավագույն դեպքում առավոտյան 8-10 -ը, իսկ երեկոյան 8-11-ը, որից երկու ժամը ջրի ճնշումը շատ ցածր ա։

Ես կընդունեմ սակավաջրության մասին պատճառաբանումը, եթե ամբողջ Դիլիջանում կառուցված հարյուրավոր հյուրատուն-առանձնատները իրենց լողավազաններով ջրի խնդիր ունենային։ Բայց չունեն։ Ափսոս անձամբ ինձ տենց բան չեն պատասխանել, որ հաստատ ասեմ, բայց տեղացիներին ասել են «մինչև հյուրերը չգնան ձեզ ջուր չենք տալու»։ Հյուրեր ասելով նկատի ունեն տուրիստներին։ Առանց ջրամատակարարման ծավալները մեծացնելու բռնել հարյուրավոր լողավազանների սնուցում են ավելացրել ու հիմա մարդիկ երեխա լողացնել չեն կարողանում, որպեսզի 200 մետր էնկողմ լողավազան աշխատի։

Սա մենակ Վեոլիայի խնդիրը չի, սա պետության կողմից կարգավորումների բացակայության ու ամեն ինչ աչքաչափով անելու արդյունք ա։ Ամեն կառուցապատման թույլտվություն, լողավազանի շինարարության թույլտվություն (եթե իհարկե այդպիսին կա) տալուց առաջ պետք ա պահանջ դրվեր ջրամատակարարման ծավալներ բարձրացնելու, կամ եթե դա անհնար ա, ապա նման պռոեկտը մերժվեր։ Բայց դուքյանապետության պարագայում նման բան տեղի չի ունենում։

«Ախպեր բնակչության ջուրը կանջատենք բասեյինդ կցնես» սկզբունքով դրել սարքել են։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ո՞նց էիք պատրաստվում Հայաստանը 5 մլն սարքեք։ Մի 100 000 մարդ էլ չի ավելացել, արդեն ջրով չեք կարողանում ապահովեք։ 5 մլն չէ, 3.5 էլ դառնա, հումանիտար աղետը պատրաստ ա»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում