Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:21 21-04-2025

Էրեբունիում խմելու ջուրը 3 ամիս է՝ անխնա հոսում է. Փաշինյանն էլ ասում էր՝ ատամները լվալիս ջուրը փակեք, ափսոս է. shamshyan.com

Այն, որ վերջին տարիներին «Վեոլիա ջուր» ընկերությունը հազարավոր սպառողների համար դարձել է գլխացավանք, ակնհայտ է: 3 ամսից ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24/1 հասցեում խմելու ջուրը տոննաներով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է ինչպես միշտ «քոփի-փեսթ» արած, ուղեղ ծակող պատասխանը, թե՝ «դա մերը չէ», մինչդեռ խմելու ջրի հսկայական կորուստ է արձանագրվում:

Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտ աոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«3 ամիս է՝ խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով անխնա հոսում է: Գրեթե ամեն օր ահազանգում ենք «Վեոլիա ջուր», Էրեբունու թաղապետարան, մեկը մեկի վրա է գցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն խփում, որպեսզի այս թերությունը վերացնեն:

Ո՞վ է պատասխան տալու խմելու ջրի կորստի համար:

21-րդ դարում նման անտարբեր վերաբերմունք Աստծո ստեծած կենարար ջրի նկատմամբ, երևի միայն «ուղեղից թոփալները» կցուցաբերեին:

Սաղ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ տեսնում եք՝ ինչ վիճակ ա: Ամոթն էլ լավ բան է, գոնե էս խնդիրը հրատապ լուծեք: Հետաքրքիր է էս տոննաներով ջրի կորստի համար «Վեոլիա ջուր»-ը ումից է փոխհատուցում պահանջելու, երևի էլի կգցի բնակիչների «գրպանը», բայց թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն հենց «Վեոլիա ջուր»-ն է, որին կանոնավոր վճարումները կատարում ենք»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս վթարի պատճառով նույնսիկ մի քանի շենքերի բնակիչներ ջրին կարոտ են մնացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին