Ներքին 2 տարի առաջ - 20:23 22-08-2023

Օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ին, մեկնարկում է «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական արշավը

Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, «Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավը։ Այս մասին հայտնել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում ենք նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող միջոցառմանը, որը տեղի կունենա Բաղրամյան 6 հասեցում (Մատենա առաջնորդության դպրոցի այգի)։

Միջոցառմանը տեսակապով Արցախից միանալու և ելույթ է ունենալու նաև Կուսակցության համակիր և գաղափարակից, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը։

Միջոցառումից հետո՝ ժամը 12:00-ին, Կուսակցության թիմն ուղևորվելու է Արաբկիր վարչական շրջան՝ հանդիպելու բնակիչների հետ, ներկայացնելու ծրագիրն ու Կուսակցության առաջարկները։

Նախընտրական արշավի մեկնարկի միջոցառումը բաց է լուսաբանման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված