Ներքին 3 տարի առաջ - 10:00 21-08-2023

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ն. կա զոհ

Օգոստոսի 20-ին, ժամը 20։04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Nissan Tiida» (վարորդ` Է. Ա., ծնված 1981 թ.) եւ «BMW X5» (վարորդ՝ Ե. Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Ա. Խ.-ն (ծնված 1989 թ.), Կ. (ծնված 2014 թ.) եւ Ա. (ծնված 2019 թ.) Ա.-երը դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետեւ՝ հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Խ.-ն մահացել է, իսկ վարորդ Է. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ